Հասարակություն 

Որդուս մասին մտահոգ եմ այնքան, որքան՝ մյուսների համար, ոչ ավել. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հպարտություն է զգում որդուն ծառայության ուղարկելու համար: Այս մասին վարչապետը խոսեց Կենտրոնական հավաքակայանում, ուր եկել է նաև որդուն բանակ ճանապարհելու համար:

Պատասխանելով դիտարկմանը, որ նախկինում պաշտոնյաների որդիները բանակ չեն զորակոչվել, Փաշինյանն ասաց, թե ինքը չէր ասի, որ նախկինում ոչ մի պաշտոնյայի որդի չի ծառայել՝ հավելելով, որ այս պահին ստուգումներ են իրականացվում այդ մասով և ինքը չի կարող դեռ պնդումներ անել:

Ինչ վերաբերում է համազգեստի մասով կատարվող փոփոխություններին, Փաշինյանն ասաց, որ այդ մասով փոփոխություններն անընդհատ լինում են:

Փաշինյանը խոսեց նաև իր այն կոչի մասին, որ պետք չէ զինծառայողներին ուղարկել այնպիսի իրեր, որոնք պետությունը պարտավոր է ապահովել: Վարչապետը հայտարարեց, թե դա իհարկե չի վերաբեում նրան, որ զինվորների ծնողներն իրավունք չունեն իրենց որդուն տեսակցության գնալու ժամանակ որևէ բան տանել:

Վարչապետը պատասխանեց նաև հարցին, թե չի անհանգստանում արդյո՞ք, որ որդին ցանկություն է հայտնել ծառայել Արցախում՝ հայտարարելով, որ իր որդու համար մտահոգ է այնքան, որքան մյուսների համար:

 

Նույն շարքից