Բարի օր Հասարակություն 

Փաշինյանի որդին կծառայի ամենադժվար պայմաններ ունեցող զորամասերից մեկում

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին վիճակահանությանը չի մասնակցելու, քանի որ իր դիմումի համաձայն ծառայության է մեկնելու Արցախում, թե որ զորամասում, կորոշվի հենց Արցախի Հանրապետությունում:

Քիչ առաջ Կենտրոնական հավաքակայանում հայտարարվեց, որ Աշոտ Փաշինյանը վիճակահանությանը չի մասնակցելու, քանի որ իր դիմումի համաձայն, նշանակվելու է ծառայության Պաշտպանության բանակում՝ իր ցանկությամբ ամենադժվար պայմաններ ունեցող զորամասերից մեկում:

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը դիմեց բոլոր զորակոչիկներին՝ ոգեշնչելով նրանց, ապա նույնն արեց նաև զինակոչիկների ծնողների հետ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ պետք է դուխով լինել:

Նույն շարքից