Քաղաքական Միջազգային Բարի օր 

Հային հաջողվել է բելառուսական անձնագրով հասնել Գյանջա՝ իր ծնողների տուն. Լապշին (Տեսանյութ)

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր Facebook-ի էջում հրապարակել է  տեսանյութ, որի հեղինակը պնդում է, որ լինելով հայ՝ ժամանել է Ադրբեջան և այցելել Գյանջայում (Գանձակ, նախկինում՝ Կիրովաբադ) իր ծնողների տուն.

«Բելառուսական անձնագրով հայ, որը կարողացել է ժամանել Ադրբեջան և հասնել Գյանջայում իր ծնողների տուն: Ադրբեջանն, ինչպես հայտնի է, թույլ չի տալիս երկիր մուտք գործել ազգությամբ հայերին՝ ռասիստական նկատառումներով: Ինչ վերաբերում է նրա ծնողներին և Գյանջային, հայերն այնտեղից փախել են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, և նրանց տները գրավել են ադրբեջանցիները: Չարամիտ Նավթաստանի աչալուրջ անվտանգության աշխատակիցները չեն արձանագրել նրա ազգությամբ հայ լինելը, և նա կարողացել է հիանալի ռեպորտաժ նկարահանել երկրի մասին և վերադառնալ տուն:

Մեր մեջ ասած՝ նա բավականին մեծ ռիսկի է դիմել: Քայլել Գյանջայով և տեղացիներին հարցնել հայերի թողած տների մասին՝ դա խելամիտ չէ: Նրան բառի ուղիղ իմաստով կարող էին սպանել դեռ ձերբակալելու համար Պետանվտանգության աշխատակիցներին կանչելուց առաջ: Դե մեր պատվավոր ցանկում, այսինքն՝ Ադրբեջանի «սև ցուցակում» համալրման ենք սպասում»:

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=2blcr747NGM

Նույն շարքից