Հասարակություն 

Բանակ են գնալու նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչների տղաները. Պաշտպանության նախարար

«Ես չափազանց մեծ ուշադրություն տեսա մեկ զորակոչիկի նկատմամբ, որն, իմ կարծիքով, նրա ընկերների... Ինքը հավասար է բոլորի մեջ: Դրա համար ես խնդրում եմ բոլորի հանդեպ հավասարություն լինի, նաև լրագրողների կողմից»,-այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի բանակ գնալու շուրջ ստեղծված իրավիճակին:

Ինչ վերաբերում է իր որդուն, Տոնոյանն ասաց, որ աշխատելու է նման բան թույլ չտալ:

Պաշտպանության նախարարը նաև հավաստիացրեց, որ առաջիկայում զորակոչվողների շարքերում լինելու են նախկինում չզորակոչվող շատ քաղաքացիներ՝ չբացառելով, որ նրանց թվում կլինեն նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչների որդիներ:

 

 

Նույն շարքից