Սահմանին իրավիճակը վերահսկելի է: Այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ դա վերաբերում է ինչպես Արցախի ուղղությանը, այնպես էլ՝ նախիջևանյան:
Ինչ վերաբերում է նրան, որ Ոստիկանության զորքերը ևս պետք է առաջնագծում հերթապահություն իրականացնեն, Պաշտպանության նախարարն ասաց, որ Ոստիկանական զորքերը Զինված ուժերի այլ զորքերի շարքին են դասվում. «Անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի այդ զորքերը ևս իրականացնեն մարտական հերթապահություն»:
Թվաքականի վերաբերյալ Տոնոյանն ասաց, որ չի կարող տեղեկություններ հայտնել, քանի որ որոշումը դեռ չի կայացվել, իսկ երբ որոշումը կայացվի և դրա իրավունքը լինի, այդ մասին կհայտնվի. «Իսկ անհրաժեշտությունն առաջացել է, որովհետև մենք մարտական հերթապահության մեջ շատ հետաքրքիր լուծումներ ենք ման գալիս»: