Հասարակություն 

Վրաստանում հայտնաբերվել է անհետացած ամերիկացի զույգի 4-ամյա երեխայի դին

Վրաստանի Մցխեթա-Մթիանեթի շրջանում գտնվող Հադա կիրճի քարանձավերից մեկում հայտնաբերվել է ամերիկացի զույգի 4-ամյա երեխան, ում փնտրում էին արդեն մի քանի օր:

Ինչպես հայտնում են տեղի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել սպանություն:

Ավելի վաղ քարանձավում հայտնաբերվել էին երեխայի ծնողների՝ 44-ամյա Ռայան Սմիթի և 43-ամյա Լոռային դիերը:

Երեխայի դին հայտնաբերվել է ենթադրյալ մարդասպանի ցույց տված վայրում: Վերոնշյալ քաղաքացին, ով երիտասարդ հովիվ է, ձերբակալված է:

 

 

Նույն շարքից