Հասարակություն 

Քաղաքացիներին արգելել են լողալ Սև ծովի ջրերում

Անապայի իշխանությունները քաղաքացիներին արգելել են լողալ Սև ծովի ջրերում՝ կապված ջրի սառը լինելու հետ: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ջրի ջերմաստիճանը հասել է 14-16 աստիճանի: Կա հավանականություն, որ մինչև շաբաթվա վերջ ջրի ջերմաստիճանը կբարձրանա և հնարավոր կլինի կրկին լողալ Սև ծովում:

Արգելքն ուժի մեջ է հուլիսի 8-ից: Մինչև երբ է այն շարունակվելու, հայտնի չէ:

 

Նույն շարքից