Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ՝ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղում

analitik.am

Հուլիսի 9-ին, ժամը 10:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:30-ին, մարվել՝ 10:37-ին: Այրվել են տան տանիքը՝ մասամբ (6 քմ), մեկ փայտե պատուհան և ծառի ճյուղերի կապոցներ՝ 20 խուրձ։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից