Հասարակություն 

Կրկեսում ներկայացման ժամանակ փիղն ընկել է հանդիսատեսի վրա

Գերմանիայում ներկայացման ժամանակ կրկեսում փիղն ընկել է հանդիսատեսի վրա: Մինչ այդ երկու փղերը հարձակվել են ուշադրության կենտրոնում հայտնված կենդանու վրա, որն էլ հենց ընկել է հանդիսատեսի վրա՝ չկարողանալով պահել հավասարակշռությունը:

Կարճ ժամանակ անց վարժեցնողին հաջողվել է հանգստացնել կենդանիներին: Միջադեպի արդյունքում մեկ քաղաքացի է տուժել: Տուժել է նաև հարձակման ենթարկված Մալա անունով փիղը:

Միջադեպից հետո ներկայացումը շարունակվել է:

 

Նույն շարքից