Հասարակություն 

Թայլանդում փրկված երեխաների ծնողներին արգելել են գրկել իրենց տղաներին

Թայլանդում ջրի տակ հայտնված քարանձավից փրկված երեխաների ծնողներին արգելել են գրկել իրենց տղաներին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Այս պահին փրկվել է 4 երեխա: Նրանց ծնողներին թույլ կտան տեսակցել երեխաների հետ, սակայն գրկախառնվել չի թույլատրվելու: Դա կարելի կլինի միայն այն բանից հետո, երբ երեխաները համապատասխան բուժզննում անցնեն: Նշվում է, որ տղաների տեսքը լավ է, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում:

Հիշեցնենք, որ 11-16 տարեկան երիտասարդ ֆուտբոլիստները քարանձավում փակված են արդեն 10 օր:

 

Նույն շարքից