Հայաստան Քաղաքական 

Ավագանին հաստատել է Հանրապետական քաղաքապետի հրաժարականը

Օրեր առաջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից հետո Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

Հիշեցնենք, որ վարչապետի այցի ժամանակ տհաճ միջադեպ տեղի ունեցավ Կապանում: Երբ վարչապետը պատասխանում էր քաղաքացիների հարցերին, խառնաշփոթ առաջացավ, քաղաքացիները սկսեցին իրար հերթ չտալով հարցեր տալու փորձեր անել, բանը հասավ նրան, որ վարչապետը ստիպված եղավ զսպվածության կոչեր անել: Իսկ քաղաքապետի խոսքի ժամանակ էլ սուլոցներ հնչեցին:

Այսօր՝ հուլիսի 9-ին, քաղաքի ավագանին արդեն հաստատել է Հանրապետական քաղաքապետի հրաժարականը:

 

Նույն շարքից