Հասարակություն Պատահարներ 

Վառելիքի արտահոսք ավտոմեքենայից

analitik.am

Հուլիսի 9-ին, ժամը 14:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում անսարքության պատճառով ավտոմեքենայից վառելիքի արտահոսք է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ՀՀ ԱԻՆ պաշտոնական էջից։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Honda CR-V» մակնիշի (վարորդը՝ Ա. Դ.) ավտոմեքենայից առկա է վառլիքի (բենզին) արտահոսք:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ վառելիքի դատարկվելը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Նույն շարքից