Հասարակություն Պատահարներ 

Ծովազարդ լողափում տնակ է այրվում

analitik.am

Հուլիսի 9-ին, ժամը 18:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ Ծովազարդ լողափում, այրվում է տնակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական էջից։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 19:31-ին: Այրվել է Ռ. Մ.-ին պատկանող փայտյա տնակը՝ մոտ 15 քմ:

Նույն շարքից