«Շնորհավորում եմ Արմեն Արզումանյանին` Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ:
Պատասխանատու և բարձր պաշտոնում մաղթում եմ նրան աշխատանքային նորանոր ձեռքբերումներ և բարձր արդյունավետություն:
Շուրջ տասը տարի առաջ` անդամագրվելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, տարիների ընթացքում Արմեն Արզումանյանը դարձավ ԲՀԿ Երիտասարդների միության ղեկավար մարմնի անդամ, ԲՀԿ ԵՄ Կենտրոն տարածքային կառույցի պատասխանատու, հետագայում` քաղաքական խորհրդի անդամ իսկ հիմա` նոր ձեռքբերում և պատասխանատու կարգավիճակ:
Շարունակելի...»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը