Այսօր՝ հուլիսի 10-ին, առավոտյան ոստիկանությունը Մայր Աթոռի Դիվանատան տարածքից հեռացրել է այնտեղ ներխուժած «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին:
Քանի որ նախաձեռնության անդամները հրաժարվել են ինքնակամ լքել տարածքը, ոստիկանական գործողությունների ժամանակ լարված մթնոլորտ է եղել:
Հիշեցնենք, որ վերոնշյալ նախաձեռնության անդամները, որոնք մի քանի օր է գտնվում էին Մայր Աթոռի տարածքում՝ հրաժարվելով հեռանալ այնտեղից, պահանջում են կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: