Խորհրդարանում Բրիտանիայի կառավարության երկու անդամների հրաժարականի մասին Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի ելույթն առաջացարել է հավաքվածների ծիծաղը:
Բանն այն է, որ հենց Մեյը հազիվ է զսպել իր ծիծաղը, երբ շնորհակալություն է հայտնել արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին կատարած աշխատանքի համար, ինչից հետո սրահում բարձր ծիծաղ է սկսվել: Խորհրդարանի խոսնակ Ջոն Բերքոուն իր հերթին զսպվածության կոչ է արել խորհրդարանականներին՝ հայտարարելով, որ ցանկանում է լսել վարչապետին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էին տվել բրիտանական կառավարության անդամներ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը և Brexit- հարցերով նախարար Դևիդ Դևիսը: