Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդմնակալության արարողությունից հետո հրապարակել է նոր կառավարության կազմը, որտեղ տեղ է գտել նաև ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով կշարունակի պաշտոնավարել իր պաշտոնում:
Փոխնախագահ է նշանակվել Ֆուատ Օքթայը, Արդարադատության նախարար Աբդուլհամиթ Գյուլը, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն: Ֆինանսների նախարար է նշանակվել Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը:
Կարևոր պաշտոններից մեկը՝ Պաշտպանության նախարարի աթոռը, վստահվել է Հուլուսի Աքարին, ով կշարունակի մնալ իր պաշտոնում:
Հարկ է նշել, որ Թուրքիայում նախարարությունների թիվը 21-ից հասցվել է 16-ի: