Հասարակություն Պատահարներ 

Երևանում ամբողջությամբ «Porsche Cayenne» է այրվել

analitik.am

Հուլիսի 10-ին, ժամը 04:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/4 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 05:08-ին:

Ամբողջությամբ այրվել են «Porsche Cayenne» և մասամբ՝ «Mercedes C 180» մակնիշերի ավտոմեքենաները:

Նույն շարքից