Բարի օր Հասարակություն 

Մոսկվայում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

analitik.am

Մոսկվայում ՀՀ քաղաքացին կասկածվում է BBC-ի լրագրողի բանկային քարտերը գողանալու մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հավելեով, որ վերջինս միայնակ չի գործել:

Հայտնվում է, որ գողերը կարողացել են օգտվել տուժողի բանկային քարտից՝ այնտեղից հանելով 520 ֆունտ:

Բացի բանկային քարտերից, գողերն իրենց հետ են տարել նաև Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լուսաբանելու համար Մոսկվա ժամանած լրագրողի բջջայինը՝ ընդհանուր առմամբ պատճառելով 80 հազար ռուբլու վնաս:

Կասկածյալները ձերբակալվել են: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է՝ 34 տարեկան, մյուսը Ուդմուրտիայի՝ 37 տարեկան:

 

Նույն շարքից