Հասարակություն 

Կարեն Կարապետյանի մասով ծառայողական քննություն է սկսվել. ՊԵԿ նախագահ

«Լիազորությունները դադարեցված չեն, քրեական գործ չկա հարուցված, կա ծառայողական քննություն»,-այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի շուրջ հասունացող պատմությանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ նպատակով է դա արվում, Անանյանը նշեց, որ չճշտված տեղեկությունները ճշտելու անհրաժեշտություն կա, ինչի համար էլ իրականացվում է ծառայողական քննություն:

Անանյանը հայտարարեց, որ չի կարող բացահայտել, թե ինչ տեղեկատվության մասով է ծառայողական քննություն իրականացվում՝ հավելելով, որ Կարեն Կարապետյանը բարձր պրոֆեսիոնալ է, բայց այսօր ՊԵԿ-ը դիտարկում է որոշակի վարքագիծ. «Արդյո՞ք այդ վարքագիծը ճշտվելու է, թե ոչ, ժամանակը ցույց կտա»:

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ ծառայողական քննությունը սկսվել է իր կարգադրութամբ. «Երեք ելք կարող է լինել՝ կամ տեղեկատվությունը կհերքվի և Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել, կամ տեղեկատվության մի մասը միայն կհերքվի, որից հետո որոշում կկայացվի նրա պաշտոնավարման մասով, և երրորդ՝ ամբողջ ծավալով տեղեկատվությունը ճշտելուց հետո դրանք կարող են ուղարկվել ՀՔԾ»:

Նույն շարքից