Այսօր՝ հուլիսի 10-ին, կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց Հայկ Գրիգորյանին նշանակել ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով Գրիգորյանին, ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀ-ում օրինականության հաստատումը, հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն են՝ հավելելով, որ այս բոլոր հարցերը լուծելիս չպետք է տուժեն մարդու իրավունքները և պետք է 100 տոկոսով ապահովել օրինականությունն ու իրավունքի գերակայությունը:
Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հավելելով, որ որևէ կաշկանդվածություն չունեն օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելու հարցում