Այսօր՝ հուլիսի 10-ին, կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այն գրքերի ցանկը, որոնք կառավարությունը նվեր է ստացել:
Այդ գրքերի թվում են Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը», Հրաչյա Սարիբեկյանի «Այնտեղ աչքերդ երբ բացես», Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», Գրիգի «Հիսուսի կատուն», Արամ Ավետիսի «Կույր կետադրություն», Արթուր Միկոյանի «Օտար լույս», Դիանա Համբարձումյանի «Դուռը թակում են», Նարինե Կռոյանի «Դառնածիններ», Լիլիթ Կարապետյանի «Մենախոսություն երկու ձայնով», Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում», Մհեր Բեյլերյանի «Մեղքի 100 տարին», Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը», Արամ Պաչյանի «Օվկիանոս», Պաչյանի «Ռոբինզոն» ստեղծագործությունները և այլն:
Վարչապետը հույս հայտնեց, որ գրքեր նվիրելն ավանդույթ կլինի՝ հայտարարելով, որ կառավարությունում կբարձրաձայնվի այդ մասին՝ կհրապարակվեն գրքերի և հեղինակների անունները: