Հասարակություն 

ԿԳ նախարարը՝ տարկետման վերաբերյալ ուսանողների բողոքների մասին

Այսօր՝ հուլիսի 10-ին, կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, լրագրողների հետ խոսելով այն մասին, որ ուսանողները բողոքում են տարկետման նոր կարգից, ասաց, որ բողոքները հիմնականում կապված են հարցազրույցների հետ, ինչը միշտ խնդրահարույց է լինում, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի. «Հստակ չափանիշներ են դրված եղել, բոլոր հարցերը մանրամասն քննարկվել են, և տրվել են պատասխաններ»:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ կողմնապահություն է եղել, ԿԳ նախարարն ասաց, որ հանձնաժողովն այնքան ներկայացուցչական է եղել, այնքան վստահելի մարդիկ են ընդգրկված եղել, որ որևէ կողմնակալություն չէր կարող լինել. «Նախարարությունն ըստ էության չի միջամտել: Եղել են մասնագետներ բոլոր ուղղություններով, հայտնի մարդիկ են եղել, եղել են ներկայացուցիչներ նույն ուսանողների կողմից, ՊՆ-ից, ԿԳՆ-ից: Արվել է առավելագույնը, և ես կարծում եմ, որ լավագույնս է աշխատել այդ հանձնաժողովը»:

Նախարարը նշեց, որ բողոքներին ընթացք տրվել է, հարցազրույցներն ամբողջը տեսագրված է. «Դիմած ավելի քան 140 ուսանողից 128-ն անցել են, այսինքն որևէ կողմնակալոթյուն չէր կարող լինել»:

Նույն շարքից