Քաղաքական Միջազգային 

Թուրքիայի նախագահն առաջին պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը:

Սա նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո կլինի Էրդողանի առաջին արտասահմանյան պաշտոնական այցը:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա չի եղել Էրդողանի երդմնակալությանը:

Ադրբեջանից հետո Թուրքիայի նախագահը մեկնելու է Բրյուսել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար:

 

Նույն շարքից