Հասարակություն 

Խոշոր ավտովթար Երևանում. հրշեջ մեքենան բախվել է էլեկտրասյանն ու տապալել մի քանի ծառ

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ից 08:30-ն ընկած ժամանակահատվածում 24-ամյա Գոռ Պետրոսյանն իր վարած «Isuzu 35 00 ԼIT» մակնիշի «335 VV 01» համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Մ.Բաբաջանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել 36/1 շենքի բակում՝ տապալելով մի քանի ծառեր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից