Գեղարդի մասունքի հարցով պետք է զբաղվեն իրավապահները, իսկ եկեղեցու առաջնորդին դատապարտելու և նրա հրաժարականը պահանջելու համար լուրջ հիմքեր են պետք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա համար անհասկանալի էր նաև Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը:
«Տարոն Մարգարյանի քաղաքապետ լինելը միշտ դրական է գնահատվել երևանցիների մոտ: Դժգոհության խնդիր չի եղել՝ աղբը ժամանակին թափել են, փողոցները մաքուր են: Ինչո՞ւ են Տարոնին ուզում հանել՝ անհասկանալի է»:
Մանրամասն՝ a1plus.am