Հասարակություն 

Հալաբյան փողոցում 6 ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 10-ին, ժամը 12:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում գտնվող հարկադիր ծառայության շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հարկադիր ծառայության շենքի ավտոկայանատեղիում այրվում են կայանած ավտոմեքենաներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:36-ին, մարվել՝ 13:02-ին:

Այրվել են մոտ 1000 քմ խոտածածկույթ և մասամբ Niva 21214 (վարորդը՝ Ս. Պ.), Mercedes C180 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), Lada 21010 (վարորդը՝ Ա. Բ.), Volkswagen Bora (վարորդը՝ Ա. Բ.), Toyօta Corolla (վարորդը՝ Խ. Ի.) և BMW 316 I  (վարորդը՝ Գ. Տ.-Պ.) մակնիշերի ավտոմեքենաները, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Նույն շարքից