Սպորտ Հասարակություն 

«Ոսկե գնդակը» կստանա կամ Մեսսին կամ Ռոնալդուն, ամեն ինչ որոշված է. Ազար

«Չելսիի» և Բելգիայի հավաքականի առաջատարներից Էդեն Ազարը վստահ է, որ այս տարի «Ոսկե գնդակը» ստանալու է կամ Լեոնել Մեսսին կամ Կրիշտիանո Ռոնալդուն, այլ ոչ թե այն հավաքականի անդամներից մեկը, որը կդառնա աշխարհի չեմպիոն:

Ազարի խոսքերով, արդեն ամեն ինչ որոշված է:

«Ես հիշում եմ այն տարին, երբ Ֆրանկ Ռիբերին հաղթեց ամեն ինչ, սակայն չստացավ «Ոսկե գնդակը»»,-ասել է բելգիացին:

Հավելենք, որ ոչ Արգենտինայի, ոչ էլ Պորտուգալիայի առաջատարները չեն շարունակում պայքարն աշխարհի չեմպիոնի համար:

Նույն շարքից