Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերջ տալ եվրոպացի գործընկերներին վիրավորելուն: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Սիրելի ԱՄՆ, գնահատիր քո դաշնակիցներին: Ի վերջո դուք այդքան էլ շատ դաշնակիցներ չունեք»,-հայտարարել է Տուսկը:
Դոնալդ Թրամփն առաջացրել է եվրոպացիների զայրույթը, քանի որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է ավելացնի իր ռազմական ծախսերը:
Հավելենք, որ ԵՄ-ում նաև անհանգստացած են Պուտին-Թրամփ հանդիպման մասով, որը պետք է տեղի ունենա հուլիսի 16-ին: