2018 թվականի հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր կյանք համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու: Այս հարցն ընդգրկված է եղել կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Նշենք, որ Նոր կյանք գյուղի նախկին ղեկավար Գարիկ Սարգսյանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նշանակվեց Արարատի մարզպետ: