Մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումն աշխարհի շատ երկրներում շատ արագ տեմպերով սկսում է արգելվել: Այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ կանխատեսելով, որ առաջիկա 5-10 տարվա մեջ այն կարգելվի ամբողջ աշխարհում:
Նախարարն ասաց, որ Հայաստանում այս պահի դրությամբ չեն կարող արգելել դրանց կիրառումը, սակայն գործընթաց է մեկնարկում, որի շրջանակներում կոնկրետ համայնքում ծրագիր է իրականացվելու, որի շրջանակներում բնակիչներին բաժանվելու են կտորե տոպրակներ, պլաստիկ շշերի վերամշակման մասով քայլեր կարվեն. «Մեծ գործընթաց ենք նախատեսում սկսել, բոլորդ տեղյակ կլինեք»:
Ֆինանսավորման մասով նախարարն ասաց, որ բավական գումար կա, որը ստացվում է միջազգային գործընկերներից, ուղղակի այն պետք է ավելի առարկայական օգտագործել. «Ամեն դեպքում պետությունից գումար չենք վերցնելու»: