Հասարակություն Պատահարներ 

Վթար՝ Փարաքար գյուղում. Կա տուժած

analitik.am

Հուլիսի 10-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel Astra J մակնիշի և Kia մակնիշի ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ս. Գ.-ն (ծնված 1960 թ.), Վ. Ե.-ն (ծնված 2000 թ.) և Գ. Բ.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները Գ. Մ.-ին (ծնված 2000 թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Գ. Մ.-ն հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Նույն շարքից