Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիան Ադրբեջանին զենք չի վաճառելու, տեղեկությունը կեղծ է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

analitik.am

Այսօր ադրբեջանական մամուլում լուրեր էին  տարածվել այն մասին, որ Ֆրանսիան հանել է էմբարգոն՝ Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված: Նշված էր նաև, որ  ֆրանսիական կազմակերպություններին թույլատրվել է պաշտպանական նշանակության զենքեր վաճառել Ադրբեջանին, ուստի  ֆրանսիական ռազմական արդյունաբերության ընկերություններն արդեն սկսել են մարկետինգային աշխատանքները:

Analitik.am-ն այս հարցի հետ կապված հարցում արեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ պարզելու համար՝ արդյոք այս տեղեկությունները համապատասխանում  են իրականությանը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից մեզ պատասխանեցին, որ ադրբեջանական մամուլի կողմից տարածված տեղեկությունները կեղծ են: Պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Փարիզի հետ պաշտոնապես ստուգելուց հետո հայտարարում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները կեղծ են»:

Նույն շարքից