Առողջապահություն Հասարակություն 

Սեքսուալ կախվածությունը ԱՀԿ-ն համարել է հոգեկան շեղում

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ սեքսուալ կախվածությունը համարվում է հոգեկան շեղում: Այս մասին տեղեկանում ենք  Daily Mail-ից:

Նշվում է, որ ուժեղ սեքսուալ  պահանջը կառավարել չկարողանալը համարվում է հոգեկան շեղում, քանի որ մարդիկ վտանգում են իրենց առողջությունը սեքսուալ կարիքները բավարարելու համար՝ չստանալով հաճույք սեքսուալ  ակտից։

Եթե մարդը չի ունենում սեքսուալ հարաբերություն կես տարուց ավել և նրա մոտ հայտնաբերվում են էմոցիոնալ սուր ապրումներ, ապա նա ունի հոգեկան շեղում:

Հոգեբույժ  Վալերի Վունի  տվյալներով, Մեծ Բրիտանիայում սեքսուալ կախվածությամբ են տառապում բնակչության 2-4% -ը, ԱՄՆ-ում՝  3-6%-ը: ԱՀԿ-ի կողմից սեքսուալ կախվածությունը որպես հիվանդություն հայտարարելը հնարավորություն կտա այդ մարդկանց դիմել մասնագետների օգնությանը և այլևս չթաքցնել իրենց հիվանդությունը՝ համարելով դա ամոթալի վարքի դրսևորում:

 

 

Նույն շարքից