Հասարակություն Բարի օր 

Ուսանողների հարցը փոխանցվել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին

Analitik.am-ի հետ կապ հաստատեց տարկետում տրամադրող հանձնաժողովի աշխատանքներից դժգոհող և բողոքի ակցիա կազմակերպած  ուսանողների նախաձեռնող խմբի անդամներից մեկը և հայտնեց, որ այսօր ուսանողները  հանդիպում են ունեցել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, ում խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես տեղյակ չի եղել առկա թերություններից։

Ըստ ակտիվիստի, վարչապետի օգնականն ընդունել է ուսանողների դիտարկումները,  ասել է, որ չի կարելի  նման մոտեցում դրսևորել։ Ակտիվիստը նաև նշեց, որ  Նաիրի Սարգսյանն անձամբ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով  հանձնարարել է, որ հարցը փոխանցեն վերահսկողական ծառայություն:  Ակտիվիստներից մեզ ասացին, որ հիմա հարցն արդեն հասել է վերահսկողական ծառայության պետին՝ Դավիթ Սանասարյանին, ում հետ վաղը հանդիպում է նշանակված:  Այս հարցով արդեն կզբաղվի Դավիթ Սանասարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 9-ին ուսանողները բողոքի ակցիա էին  իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Նույն շարքից