Հաջողությունը կարող է ներդրված լինել մեր ԴՆԹ-ում: Այս մասին հայտնել են իրենց ուսումնասիրությունում Թիմ Քոլլինզը և Վիկտորիա Ալլենն իրենց նոր ուսումնասիրության մեջ: Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից:
Գիտնականները պարզել են, որ սոցիալական աստիճանով դեպի վեր բարձրանալը հաճախ ծրագրված է մեր գեներում: Մեր գեները մեզ կարող են հնարավորություն տալ բարձր ճախրել կամ լավ գումար վաստակել:
Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Նոր Զելանդիայում ապրող ավելի քան 20 հազար մարդկանց կենսագրություններն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ որոշակի գենետիկ տվյալներով մարդիկ ավելի շատ գումար են վաստակում, ավելի մեծ հաջողությունների են հասնում և կրթական ավելի մեծ նվաճումներ են ունենում: Նշված գեներով մարդիկ կարողանում են կրկնապատկել իրենց ծնողների հաջողությունները:
Հեղինակները պնդում են, որ հենց բնությունն է որոշում, թե մարդն ինչ հաջողությունների պետք է հասնի, այլ ոչ թե՝ դաստիարակությունը կամ կրթությունը:
Կրթական բարձր գեներ ունեցող մարդիկ կարիերայում և կյանքում ունենում են ավելի մեծ հաջողություններ, քան մնացածը: