Հասարակություն Իրավական 

Պարզվել է որսի համար չթույլատրված թռչունի հետ նկարված անձի ինքնությունը. Նյութեր են նախապատրաստվում

«EcoNews.am» կայքը տեղեկատվություն էր հրապարակել, որ մի «ֆեյսբուքյան» օգտատեր լուսանկարվել է որսի համար չթույլատրվող գիշատիչ թռչուն համարվող մեծ ճուռակի հետ և այդ լուսանկարները 2017 թվականին բեռնել է համացանց։

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ լուսանկարներում պատկերաված 16-ամյա Արգիշտին Ապարանի բնակիչ է։ Նա իր ծնողի հետ հրավիրվել է բաժին ու բացատրություն տվել։

Համաձայն Արգիշտիի հայտնածի՝ ինքը թռչունը գտել է 2017 թվականի օգոստոսին Ապարանում։ Մի քանի անգամ լուսանկարվել է, և, քանի որ թռչունը սատկած է եղել, ուստի այն գցել է գետը։

Ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նույն շարքից