Հասարակություն գլխավոր 

Ադրբեջանում գնդապետեր են սպանվել

Հուլիսի 10-ին Գանձակում բողոքի ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև, ինչի արդյունքում զոհեր կան: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները:

Իրավապահների տեղեկություններով, ակցիային մասնակցել է 150-200 մարդ, որոնցից 40-ն արդյունքում ձերբակալվել են, մնացածին հաջողվել է փախուստի դիմել:

Ցուցարարների և իրավապահների միջև բախման արդյունքում զոհվել է երկու գնդապետ, ովքեր դանակի հարվածներ են ստացել:

Հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից