Հասարակություն 

Մայրը փրկել է 11-ամյա որդուն կոկորդիլոսի հարձակումից

Ինդոնեզիական Արևելյան Թանջունգ-Ջաբունգ շրջանում մայրը կարողացել է փրկել որդուն, ում վրա հարձակվել է կոկորդիլոս, այս մասին հայտնում է Coconuts-ը:

Նշվում է, որ գիշատիչը 11-ամյա երեխայի վրա հարձակվել, նրա ոտքից բռնել և ջրի տակ է քաշ տվել, երբ վերջինս փորձել է անցնել գետը: Այդ ժամանակ մայրը լսել է որդու բղավոցը և օգնության հասել:

Արդյունքում մորը հաջողվել է փրկել որդուն, ով բազմաթիվ վնասվածքներով հոսպիտալացվել է: Հատկապես տուժել է երեխայի ձախ ոտքը:

Նույն շարքից