Հասարակություն Մշակույթ 

Դրեյքը գերազանցել է The Beatles-ի 54-ամյա ռեկորդը

analitik.am

Կանադացի ռեփեր Դրեյքի Scorpion ալբոմի միանգամից 7 կոմպոզիցիա հայտնվել են Billboard Hot 100-ի թոփ տասնյակում: Այսպիսով կանադացի երաժիշտը գերազանցել է The Beatles-ի ռեկորդը, որը սահմանվել է 1964 թվականին: Այս մասին հայտնում է  Billboard-ը:

Նշվում է, որ Դրեյքի ստեղծագործություններից մեկը՝  Nice for What-ը, 4 անգամ հայտնվել է թոփ 10-յակի առաջին հորիզոնականում: Նախկինում որևէ ստեղծագործող նման հաջողություն չի գրանցել:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Scorpion ալբոմը հանդիսատեսի դատին հանձնվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում լսվել է մեկ միլիարդ անգամ, ինչը ևս ռեկորդ է:

 

Նույն շարքից