Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Արմեն Աշոտյանը նկատողություն արեց կառավարությանը

analitik.am

Այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, անդրադառնալով արտահերթի օրակարգում ընդգրկված հարցերին և հայտնելով, որ իր ղեկավարած արտաքին հարցերի հանձնաժողովը գլխադասային է նշանակվել օրակարգի երկու հարցերի մասով, հայտարարեց, որ այսօր առավոտյան հրավիրվել է հանձնաժողովի նիստը, որտեղ քվորում ապահովվել է, սակայն չեն եղել քննարվող հարցեր. «Պարզվում է, որ հրավիրելով արտահերթ նիստ, կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել առնվազն այս երկու նախագծերը: Հետևաբար մենք չենք քննարկել դրանք, և կարծիք չկա»:

Աշոտյանն ասաց, որ նիստը տեղափոխվել է ժամը 12:30, որպեսզի կարողանան հայտնել իրենց կարծիքը: Ապա ՀՀԿ-ական պատգամավորը կոչ արեց կառավարությանը ԱԺ-ի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը կատարել պատեհ, ժամանակին և որակով, որպեսզի այն չազդի համատեղ աշխատանքի վրա:

 

Նույն շարքից