Բարի օր Հասարակություն 

ԴԱՀԿ նախկին պետն առաջարկում է փոխհատուցել բարեխիղճ վարորդներին

analitik.am

Այսօր՝ հուլիսի 11-ին, խորհրդարանում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ նմանատիպ գործառույթ արդեն երրորդ անգամ է անցկացվում՝ հավելելով, որ 2010 թվականից հետո ԴԱՀԿ-ում վարչական իրավախախտումների մասին ռեգիստր է վարվում, հստակ երևում է, թե ինչ գործեր են իրականացվել:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, ամեն անգամ նմանատիպ գործառույթից հետո բարեխիղճ վարորդների թիվը պակասում է, քանի որ մարդիկ սպասում են, որ նմանատիպ որոշում նորից կայացվելու է, ինչը լրջագույն խնդիր է:

Պատգամավորն ասաց, որ դեմ չէ համաներմանը, սակայն պետք է խոսել նաև բարեխիղճ վարորդների հարցի մասին՝ ինչ-որ կերպ փոխհատուցելով  նրանց կատարած վճարումները, որոնք կատարվել են ժամանակին. «Մարդն, ով բարեխիղճ է, չպետք է տուժի: Այս օրենքով մենք արդեն երրորդ անգամ բարեխիղճ վարորդներին գցում ենք այն ծուղակը, որը նրանց հետագայում դարձնում է ոչ բարեխիղճ վարորդներ»:

Նույն շարքից