Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանի եղբայրների գործերը դեռ չեն վկայում, որ արդարադատության ոլորտում ինչ-որ բան է փոխվել. ՀՀԿ պատգամավոր

analitik.am

Ես անելու եմ ամեն ինչ իմ ընտրողների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Այսօր՝ հուլիսի 11-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ հույս հայտնելով, որ իր ընտրողները մնացել են նույնը և հավելելով, որ հեղափոխությունից հետո շատ հնարավոր է շատ բաներ փոխված լինեն:

Պողոսյանի խոսքերով, ինքը շարունակում է տարբեր հանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ, և այն իրավիճակը, որն այսօր կա, իրեն թույլ է տալիս հույս ունենալ, որ իր ընտրողներն իր կողքին են:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ի հնարավոր թեկնածուին սատարելուն, ԴԱՀԿ նախկին պետն ասաց, որ դեռ այդ մասին խոսելու ժամանակը չէ, այդ մասին կարելի կլինի խոսել, երբ թեկնածուն առաջադրվի:

ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ինքը և իր գործունեությունը հեղափոխությունից հետո չեն փոխվել, ինքը նույն մարդն է:

Պողոսյանը խոսեց նաև Սերժ Սարգսյանի եղբայրների և վերջիններիս զավակների՝ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին՝ նշելով, որ դա դեռ չի ապացուցում, որ արդարադատության ոլորտում ինչ-որ բաներ են փոխվել. ‹‹Արդարադատության այն մակարդակը, որը ցանկալի է, դեռ տեսանելի չէ: Ես շատ ուրախ կլինեմ, եթե իրականում մենք ունենանք այն արդարադատությունը, որը հարիր է ՀՀ քաղաքացուն››:

 

Նույն շարքից