Հայաստան Քաղաքականություն 

Մասիսում շատ թայֆեք ոտքի են ելել

analitik.am

Այսօր՝ հուլիսի 11-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը, անդրադառնալով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործին, հայտարարեց, որ վերջինս ծեծկռտուքին չի մասնակցել և դեպքի վայր գնացել է ավելի ուշ, որպեսզի հանգստացնի մարդկանց:

Նշենք, որ խոսքը չի վերաբերում Երևանում տեղի ունեցած միջադեպին:

Մուրադյանի խոսքերով, բնական է նաև այն, որ հեռախոսի միջոցով պարզվել է՝ միջադեպի պահին Համբարձումյանը եղել է մոտակայքում, քանի որ նախ վերջինիս հայրական տունը գտնվում է այդ տարածքում, երկրորդն էլ նա քաղաքապետ է, պետք է գնար մարդկանց հանգստացնելու, ինչը կաներ նաև ինքը, եթե այնտեղ լիներ:

Պատգամավոր կարծում է, որ իրավիճակն արհեստականորեն է ստեղծվել, քանի որ քաղաքապետի աթռը շատերին է պետք. «Այնտեղ այնքան թայֆեք կան, որ ոտի են հելել»:

Մուրադյանը նաև հերքեց այն խոսակցությունները, թե Համբարձումյանը կաշառք է վերցրել՝ հայտարարելով՝ եթե նման բան հիմնավորվի, ինքը բոլորից ներողություն կխնդր և վերջինիս կասի այն, ինչ պետք է:

 

Նույն շարքից