Հասարակություն 

Քննարկվել են մի շարք բուժհաստատությունների արդիականացման հարցեր

Հայաստանյան մի շարք բուժհաստատությունների, մասնավորապես, մասնագիտացված կենտրոնների ու պոլիկլինիկաների վերազինման, արդիականացման կամ կապիտալ հիմնանորոգման ծրագրերի շուրջ քննարկում է կայացել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Վամեդ» (VAMED) ընկերության տարածաշրջանային տնօրեն Պետեր Վերների հետ հանդիպման ժամանակ: Ընկերությունն առաջարկում է ֆինանսավորել առողջապահական կազմակերպություններին ուղղված նախագծեր:

Պետեր Վերները փոխանցել է, որ հայաստանյան մի շարք բժշկական կենտրոնների հետ այսօրինակ աշխատանքի հաջող փորձ արդեն կա:

Արսեն Թորոսյանը շեշտել է, որ առանձին ցուցակում ընդգրկված մի շարք բուժհաստատություններ ունեն վերանորոգման, բարեկարգման կարիք: Ուստի, «Վամեդ» ընկերության հետ համատեղ աշխատանքի հնարավորությունները կքննարկվեն:

  • 101
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    103
    Shares

Related Articles