Բարի օր Ռազմական 

Արցախի նախագահը զորամասերի հրամանատարների ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ

analitik.am

Հուլիսի 10-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է հարավային ուղղությամբ գործող մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել ծառայության պայմաններին, ներկա գտնվել հրետանավորների ցուցադրական պարապմունքներին, ուսումնասիրել վերջերս կարկտահարության և ուժեղ քամու պատճառով զինծառայողներին ու նրանց ընտանիքներին հասցված նյութական վնասները և վստահեցրել, որ երկրի ղեկավարությունը ամենասեղմ ժամկետներում համարժեք լուծումներ կտա նշված խնդիրներին:

Այնուհետև Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի և զորամասերի հրամանատարների ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, ինժեներական ամրակառույցներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման ու հակառակորդին զսպելու մեխանիզմների հետագա կատարելագործման վերաբերյալ հրամկազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

Նույն շարքից