Հասարակություն 

Ընտանիքում զոհված անդամ ունեցող քաղաքացիները կազատվեն բանակում ծառայությունից

analitik.am

Այսօր՝ հուլիսի 11-ին, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ նախատեսվող փոփոխություններից մեկի համաձայն, քաղաքացին ազատվում է ծառայությունից, եթե ընտանիքում կա զոհված անդամ՝ հայր, մայր, քույր, եղբայր:

Փոփոխություններից մյուսի համաձայն, 19 տարեկան աշակերտներին մեկ անգամ հնարավորություն կտրվի ավարտել ուսումը հանրակրթական դպրոցում, որից հետո զորակոչել բանակ: Բալայանը նշեց, որ գործող կարգով 19 տարեկան աշակերտները զորակոչվում են, սակայն փոփոխությունից հետո կառավարության որոշմամբ նրանք մեկ անգամ տարկետման իրավունք կունենան:

Երրորդ փոփոխությունը վերաբերում է ուսանողներին: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն ուսանողներին, ովքեր 17 տարեկանում  ընդունվել են տարկետման իրավունքով բակալավրի կրթական ուսումնական ծրագրով, սակայն նրանց այդ իրավունքը չի ձևակերպվել: Այս դեպքում մարզային հանձնաժողովներին հնարավարություն է տրվում տալ եզրակացություն, որոնց հիման վրա Պաշտպանության նախարարի հրամանով նրանց ուսումնառության ժամանակում կտրվի տարկետման իրավունք:

Նույն շարքից