Հասարակություն Ֆեյսբուք 

Փոխվարչապետը հերքում է, որ ներկայացումը արգելվել է տիկնիկի ու իր նմանության պատճառով

analitik.am

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այստեղ պնդում կա, որ տիկնիկի՝ իմ նմանությամբ պատրաստված լինելու պատճառով արգելվել է Տիկնիկային թատրոնի ներկայացումը։ Այս ապատեղեկատվությունն, իհարկե, պաշտոնապես հերքվել է Տիկնիկային թատրոնի կողմից։ Կհարցնեք՝ բա ինչու՞ եմ սրան անդրադառնում։

Ասեմ՝ որ խնդրեմ դադարել հետևել ու հավատալ ֆեյք լրատվամիջոցներին, օգտատերերին, նրանց և զանազան այլ շահագրգիռ շրջանակների տարածած ապատեղեկատվությանն ու ցեխշպրտոցիին։

Հ․Գ․ Ի դեպ, ժողովուրդ ջան, ես բոլորովին դեմ չեմ իմ նմանությամբ տիկնիկով ներկայացմանը, նույնիսկ կաշխատեի գնալ»:

Նույն շարքից