Հայաստան Քաղաքականություն 

Ամենաընդունելի քաղաքապետը եղել է Տարոն Մարգարյանը. Կարինե Դանիելյան

analitik.am

Tert.am-ը գրում է. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ,  բնապահպան Կարինե Դանիելյանը և Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը  մամուլի ասուլիսին անդրադարձան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին:

Կարինե Դանիելյանը նախ ներկայացրեց քաղաքաշինական խնդիրները, երբ կանաչապատ տարածքներում կառուցվում են սրճարաններ, ռեստորաններ և նույնիսկ օրինակ բերեց, որ օղակաձև այգին դարձել է օղակաձև ռեստորան:

Չնայած դրան՝ նա նշեց, որ ամենաընդունելի քաղաքապետը եղել է Տարոն Մարգարյանը և նրա օրոք ինչ-ինչ հարցեր հնարավոր է եղել լուծել: «Թեև ես դժգոհ եմ քաղաքի էկոլոգիական իրավիճակից, բայց  կարծում եմ, որ դա ամբողջությամբ իրենից կախված չի եղել, այլ օլիգարխներից»,-ասաց նա և նշեց, որ տխրել է տեսնելով Տարոն Մարգարյանի ունեցվածքը բացահայտող տեսանյութը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից