Գլխավոր Քաղաքականություն 

Մեզ համար այս հանդիպումները կարևոր են. Քոչարյանը՝ Ադրբեջանի հետ հանդիպումների մասին

analitik.am

Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել և մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ինչը շատ դրական է: Այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելեով, որ պետք չէ մտավախություններով շարժվել, անհրաժշետ է արդյունքներով դատել, հակառակ դեպքում որևէ քայլ չպետք է անել:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և դրական տեղաշարժի ակնկալիքի մասին՝ Քոչարյանն ասաց, որ դրա համար պետք է լինեն նախադրյալներ:

Փոխնախարարի խոսքերով, հիմա բանակցային գործընթացում առաջընթացի սպասել պետք չէ, եթե հաշվի առնենք Բաքվից արվող հայտարարությունները. «Իսկ բանակցություների երկրորդ հարթությունը վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալուն»:

Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանի չի կատարում վերջին հանդիպումներում իր կողմից տրված խոստումները և միջազգային պարտավորությունները՝ դեռևս 1995 թվականից. «Բայց ամեն դեպքում մեզ համար կարևոր են այդ հանդիպումները, քանի որ մեզ համար կարևոր է գոնե երկրորդ հարթության մասով առաջ շարժվելը»:

ՀՀ ԱԳ փոխնախարարը խոսեց նաև վստահության մասին, որը պետք է լինի կողմերի միջև առաջընթաց գրանցելու համար, ինչի համար անհրաժեշտ է, որ կողմերը չկրակեն:

Քոչարյանը վստահ է, որ Բաքուն առաջընթաց չի ցանկանում, իսկ եթե ցանկանար, կբանակցեր Ստեփանակերտի հետ. «Քանի դեռ Բաքուն համաձայն չէ, որ Արցախն անմիջապես ներգրավվի բանակցային գործընթացում, նշանակում է, որ նրանք չեն ցանկանում առաջընթաց: Եթե չկա առաջընթաց, մեղավորները ոչ թե համանախագաներն են, այլ՝ Ադրբեջանը»:

Նույն շարքից